Ղազախստանում վեց ամսով արգելվել է ապամոնտաժված աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը
Ղազախստանում վեց ամսով արգելվել է ապամոնտաժված աջ ղեկով մարդատար ավտոմեքենաների ներմուծումը, հայտնում է «Autoreport»-ը։
Այդուհանդերձ, կան բացառություններ։ Հնարավոր է լինելու ներմուծել չորս անիվանոց արտաճանապարհային տրանսպորտային միջոցներ, որոնք հագեցած են մոտոցիկլետի (թամբի տիպի) նստատեղով, երկու առջևի անիվների ղեկի մեխանիկական լծակներով, արտաճանապարհային անվադողերով, փոխանցման ավտոմատ կամ մեխանիկական տուփով, որն ապահովում է հետադարձ փոխանցում, ինչես նաև այնպիսի մեքենաներ, որոնք աշխատում են կներքին այրման մխոցային շարժիչով կամ էլեկտրական շարժիչով՝ բացառությամբ այն մեքենաների, որոնք կարող են լիցքավորվել էլեկտրական էներգիայի արտաքին աղբյուրին միանալու միջոցով:
Ավելի վաղ կառավարությունն արդեն հայտնել էր, որ 2007 թվականից Ղազախստանում արդեն իսկ արգելվել է աջ ղեկով մեքենաների առաջնային գրանցումը, սակայն քաղաքացիները հաճախ շրջանցում էին այս օրենքը՝ հայտարարելով դիզայներական մեքենաների ներմուծման մասին (ավտոմեքենաներ, որոնք երկիր են ներկրվում պահեստամասերի և բաղադրիչների անվան տակ):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել