Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Պենտագոնը ավելի քան 200 միլիարդ դոլարի բյուջետային հայտ է ներկայացրել Սպիտակ տանը. Washington Post Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն Օմանի ներդրումային մարմնի նախագահի հետ Կատարը դատապարտում է Իրանի հարձակումը. Հրդեհ Ռաս Լաֆանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարում Կատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու» Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում Սիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվել

Քննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքըՂարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկՊենտագոնը ավելի քան 200 միլիարդ դոլարի բյուջետային հայտ է ներկայացրել Սպիտակ տանը. Washington PostՄենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ումՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն Օմանի ներդրումային մարմնի նախագահի հետԿատարը դատապարտում է Իրանի հարձակումը. Հրդեհ Ռաս ԼաֆանումՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարումԿատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու»Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրսՉինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն ԵրևանումՍիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվելԻսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել ԼիբանանինԴեսպան Մկրտչյանը և կոնգրեսական Սեթ Մագազիները կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդումըԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԵթե Իրանը հարձակվի Կատարի վրա ԱՄՆ-ը կոչնչացնի «Հարավային Պարս»-ը Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել ենՀԷՑ-ը միայն այս հունվարին խնայել է մոտ 40մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած կինը կալանավորվել էՍնանկության ինստիտուտն այլևս չի օգտագործվի որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու գործիքՊակիստանը հինգ օրով դադարեցնում է Աֆղանստանի դեմ ռազմական գործողություններըՀայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտումՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկումԱրման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններ
Աշխարհ

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են հութիների ավելի քան 60 թիրախի` օգտագործելով ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք

 

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Եմենի հութիների ավելի քան 60 թիրախի՝ օգտագործելով ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք:

Նշենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին:

Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր՝ հութիները հայտարարել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:

Հունվարի 11-ի երեկոյան The Times-ի լրագրող Սթիվեն Սուինֆորդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նախարարների կաբինետի հետ կքննարկի արևմտյան կոալիցիայի հնարավոր պատասխանը «Անսար Ալլահ»-ի գործողություններին։ Ավելի ուշ լրագրողը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու ՄԲ-ն հարվածներ կհասցնեն Եմենին։

Հութիները հավաստիացրել են, որ պատասխան գործողություններ կձեռնարկեն, եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնեն Եմենին:

Ալ Հադաթ հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը Կարմիր ծովի կողմից հարվածներ են հասցրել հութիների դիրքերին՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, նույնպես հայտնել է հարվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյուններ են որոտացել Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։

Սանայի միջազգային օդանավակայանը նույնպես ռմբակոծության է ենթարկվել:

Ամերիկյան NBC News հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները Tomahawk թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել նավերից։

Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հութիների դիրքերին հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։

CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ամերիկացի և բրիտանացի զինվորականները հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 10 օբյեկտների ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հուսիների հարձակումների․ նա հայտարարել է, որ ՄԹ-ի հետ համատեղ ԱՄՆ-ն ռազմական օպերացիայի շրջանակներում ավիա և հրթիռային հարվածներ է հասցրել Եմենի մի քանի քաղաքների` թիրախում ունենալով ապստամբ հուսիթների մի շարք ռազմական օբյեկտները։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։

Մեծ Բրիտանիայի վարչապետը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը և լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել:

Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և նրանց գործընկերները Եմենում հարվածներ են հասցրել, մասնավորապես, հրթիռների տեղակայման վայրերին, ռադիոտեղորոշիչ կայաններին և անօդաչու թռչող սարքերին: Նա նաև հուսիթներին հասցված վնասը գնահատել է զգալի, սակայն ճեպազրույցի ժամանակ այլ մանրամասներ չի ներկայացրել:

Հութիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բազաներին, եթե այդ երկու երկրներն ընդլայնեն ռազմական գործողությունների մասշտաբները:

Ինչպես հայտարարել է Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի բարձր գին վճարել Եմենին զանգվածային հարվածների համար: Շարժման մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Նասրեդին Ամերը նշել է, որ երկրի զինված ուժերը պատասխան կտան:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հութիներին դեռ չեն պատասխանել։

Սաուդյան Արաբիան զսպվածության և տարածաշրջանում էսկալացիան կանխարգելու կոչ է արել։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։