Մանրէները կպաշտպանեն մեր մաշկը ակնեների առաջացումից. հետազոտություն
Եվրոպացի հետազոտողները մշակել են ակնեների եւ պզուկների բուժման նորարարական մոտեցում՝ հիմնված միկրոբների նոր շտամի ստեղծման վրա, որը պաշտպանում է մարդու մաշկը բորբոքային ցաներից, տեղեկացրել է Pompeu Fabra University-ի (Իսպանիա) մամուլի ծառայությունը։
UPF-ի մոլեկուլյար կենսաբանները մոդիֆիկացրել են մաշկի մանրէներից մեկը՝ Cutibacterium acnes-ը, որը սովորաբար ասոցիացվում է մարդու մաշկի վրա կորյակների եւ պզուկների առաջացման հետ։ Միկրոբների նոր շտամը կարողացել է արտադրել NGAL սպիտակուց, որը նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը եւ այդ կերպ կանխում բորբոքային պրոցեսներին նպաստող այլ միկրոբների բազմացումը։
Մինչ այդ հետազոտողները ստեղծել էին C. Acnes-ի գենոմում փոփոխություններ մտցնելու նոր մեթոդ, քանի որ ավելի վաղ նրանց չէր հաջողվել հաջողությամբ փոխել այդ մանրէի գենոմը։ Այժմ նրանք ինտեգրել են մարդու՝ NGAL-ի արտադրման համար պատասխանատու գենը C. Acnes-ի գենի հետ։
Մոդիֆիկացված միկրոբների արդյունավետությունը հաջողությամբ հաստատվել է լաբորատոր մկների եւ մարդու մաշկի հատվածների վրա։ Մանրէները «հարմարվել» են մաշկին եւ արտադրել NGAL սպիտակուց, ինչը հանգեցրել է ճարպագեղձերի ակտիվության նավզման։
Նախատեսվում է մոդիֆիկացված մանրէների աշխատանքը ստուգել կամավորականների վրա, ինչպես նաեւ հետազոտություններ սկսել ատոպիկ դերմատիտի՝ մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդության բուժման ոլորտում։ Այդ քայլերը կարող են նոր հեռանկարներ բացել մաշկի խնդիրների բուժման եւ պացիենտների կյանքի որակի բարելավման ոլորտում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...