Լուիս Բոնոն պարբերաբար բանակցություններ է վարում կողմերի հետ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն պարբերաբար բանակցություններ է վարում կողմերի հետ՝ ի պաշտպանություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Վանեսա Զենջին՝ ի պատասխան ադրբեջանական APA գործակալության հարցման։
Դեսպանատան ներկայացուցիչը հիշեցրել է, որ Կովկասի հարցով բանակցությունների գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղ գործընթացին և կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։
«Պարոն Բոնոն պարբերաբար բանակցություններ է վարում Հայաստանում և Ադրբեջանում հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ ի աջակցություն խաղաղ գործընթացի: Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել