Պուտին. ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության պատճառով հարկ կլինի զորքեր կենտրոնացնել Լենինգրադի ռազմական օկրուգում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ամենաբարի հարաբերություններն ուներ Ֆինլանդիայի հետ, սակայն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հետ կապված անհրաժեշտ կլինի զորամասեր կենտրոնացնել Լենինգրադի ռազմական օկրուգում, գրում է Коммерсант-ը։
«Ոչ մի խնդիր չի եղել։ Հիմա կլինի: Որովհետև մենք հիմա կստեղծենք Լենինգրադի ռազմական օկրուգը և այնտեղ կկենտրոնացնենք որոշակի զինվորական ստորաբաժանումներ։ Ինչո՞ւ էր դա նրանց պետք, ուղղակի, անհեթեթություն է»,- ասել է նախագահը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրների հետ պատերամելու «ոչ աշխարհաքաղաքական, ոչ տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմական» շահագրգռվածություն չունի։ «Մենք տարածքային պահանջներ չունենք միմյանց նկատմամբ, ցանկություն չունենք փչացնելու հարաբերությունները նրանց հետ։ Մենք շահագրգռված ենք հարաբերությունների զարգացմամբ»,- հավելել է նա։
Դեկտեմբերի 15-ին նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունները ցավում են Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և ԱՄՆ-ի հետ պաշտպանության համաձայնագրի առիթով։ Վաղը՝ դեկտեմբերի 18-ին, Ֆինլանդիան և Միացյալ Նահանգները պետք է ստորագրեն պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը թույլ կտա ԱՄՆ-ի զինված ուժերին մուտք գործել 15 ֆիննական բազա: Այս համաձայնագիրն արդեն կնքել են Լատվիան, Լիտվան, Նորվեգիան և Էստոնիան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել