ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ազատ է արձակվել պատանդ պահվող բոլոր կանանց ու երեխաներին
Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել բոլոր կանանց և երեխաներին, որոնք պատանդ են պահվել հոկտեմբերի յոթին սկսված հարձակումից ի վեր, Al Jazeera հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ Արուրին։
«Օկուպացիան (Իսրայելը - խմբ.) պնդում է, որ մի շարք կանայք և երեխաներ շարունակում են պատանդ մնալ մեր մոտ, բայց մենք հայտարարել ենք, որ ման բան չկա: Մենք փոխանակել ենք մեր ունեցած կանանց ու երեխաներին: Եթե կան դեպքեր, ապա մենք չգիտենք նրանց մասին, կամ չենք կարողացել հասնել նրանց»,- ասել է ալ Արուրին:
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի մոտ մնացած պատանդները իսրայելցի զինվորներ են և տղամարդիկ, որոնք նախկինում ծառայել են իսրայելական բանակում։ Նա հավելել է, որ նրանց ազատ արձակման շուրջ բանակցություններ չեն վարվի, քանի դեռ չի դադարեցվել ագրեսիան Գազայի հատվածի դեմ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի ժամկետն ավարտվել է ուրբաթ առավոտյան, և պաշտոնապես երկարաձգման մասին ոչինչ չի հայտարարվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել