Ֆրանսիայում Զելենսկիին կոչ են արել բանակցել Ռուսաստանի հետ
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոնը սոցիալական ցանցի X հարթակում արևմտյան երկրներին կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մղել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lernta.ru»-ն։
«Եկեք դադարեցնենք այս ջարդը, դադարեցնենք ուկրաինացիներին բանակ զորակոչելն իրենց կամքին հակառակ, դադարենք այնտեղ փող ու զենք ուղարկել, եկեք ստիպենք Զելենսկիին բանակցել»,-գրել է նա։ Ֆիլիպոն նաև կոչ է արել չեղարկել հակառուսական պատժամիջոցները և սկսել երկխոսություն Մոսկվայի հետ։
Ավելի վաղ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից Կիևի հատկացվող մակրոֆինանսական օգնության ծրագիրը խելագարություն է, քանի որ Ուկրաինան ամբողջովին կոռումպացված է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել