Մենք չենք հեռանա․ Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին
Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին և հայտարարում են, որ իրենք չեն հեռանա։ Անշարժ գույքի վիճահարույց նախագիծը սպառնում է աշխարհի հնագույն հայկական սփյուռքի համայնքին։ Սակայն հայերը հրաժարվում են լքել դարերով իրենց պատկանող տարածքը։ Այս մասին հայտնում է dzen.ru-ն։
Xana Gardens ընկերության ներկայացուցիչները քանիցս ուղարկել են զինված վերաբնակիչներ, քանդող տեխնիկա տարածքը գրավելու համար, որը ավտոկայանատեղի հետ միասին ընդգրկում է հայկական եկեղեցու տարածքը և հայ ընտանիքների տներ։
Տեղեկանալով, որ վերաբնակիչները վերադարձել են հայկական թաղամաս 80-ամյա Կարո Նալբանդյանը նստացույց է անում և նշում, որ չի պատրաստվում հեռանալ։ Նա նշում է, որ վտանգ կա, որ կկորցնի այն տունը, որտեղ ապրել է 1969 թվականից։ Իսկ իր կնոջ նախնիները Երուսաղեմում ապրել են դեռևս 8-9-րդ դարերում։
«Մենք չենք հեռանա»,- ասում է Նալբանդյանը։
Մել այլ բնակիչ էլ նշում է, որ ինքը երկար ժամանակ է բնակվում այդտեղ, ճանաչում է բոլոր հարևաններին։
«Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևաններին։ Եթե գիշերվա մեկին կաթ չունեմ, ուղղակի հարեւանիս դուռը թակում եմ։ Եթե հաց չունենամ, զանգում եմ ընկերոջս»,- ասում է հողային պայմանագիրը չեղարկելու ներկայիս շարժման առաջնորդներից 26-ամյա Սետրագ Բալայանը։
Տեղի հայ համայնքի բնակչությունը մեկ դարի ընթացքում մոտ 27000 մարդուց նվազել է մինչև 1000։
Այնուամենայնիվ, կոնկրետ օբյեկտ քանդելու յուրաքանչյուր փորձի դեպքում համայնքը դուրս է գալիս բողոքի ակցիայի՝ կանգնելով բուլդոզերների ճանապարհին, չնայած ձերբակալության սպառնալիքներին և նույնիսկ զինված բռնության սպառնալիքին:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը՝ համայնքի հոգևոր ղեկավարությունը, ամենամեծ գործատուն և փաստացի տանտերը, նախկինում գործարք է կնքել իսրայելական Xana Gardens ընկերության հետ՝ ավստրալիա-իսրայելցի ներդրող Դենի Ռոթմանի գլխավորությամբ։
Երկու տարի եկեղեցու ղեկավարները միաբանությանը մթության մեջ պահեցին գործարքի պայմանների և նույնիսկ գոյության մասին: Մինչդեռ պատրիարքարանը համաձայնել է համայնքի տարածքը 49 տարով վարձակալել Xana Gardens-ին։ Շքեղ հյուրանոց կառուցելու գործարքը ևս 49 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Հայերն ի վերջո հաղթեցին։ Հոկտեմբերի 26-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առաջնորդը հայտարարեց, որ կչեղարկի 2021 թվականին կնքված հողի վարձակալության պայմանագիրը անշարժ գույքի ընկերության հետ, որը ենթադրաբար կապված է վերաբնակների շահերի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել