Արգենտինայի նոր նախագահը մտափոխվել է երկիրը դոլարիզացնելու և պեսոյից հրաժարվելու հարցում
Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյը մտափոխվել է երկիրը դոլարիզացնելու և պեսոյից հրաժարվելու հարցում՝ հօգուտ ամերիկյան արժույթի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Ի սկզբանե Միլեյը պլանավորել էր երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակել դոլարիզացիայի կողմնակից, տնտեսագետ Էմիլիո Օկամպոյին։ Սակայն այժմ նրա ծրագրերը փոխվել են, և այժմ նախագահը չի դիտարկում Օկամպոյի թեկնածությունը։
Դա խոսում է այն մասին, որ Միլեյը կարող է փոխել իր դիրքորոշումը որոշ տնտեսական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, նախընտրական մրցավազքի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ պեսոն «կղանքից քիչ» արժե, և երկրի Կենտրոնական բանկը պետք է «պայթեցնել»։ Նախօրեին նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա չի հրաժարվի երկրի Կենտրոնական բանկը փակելու մտքից։
Արգենտինայում գնաճն արագացել է վերջին տարվա ընթացքում՝ հասնելով 1991 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին: Հոկտեմբերի կեսերին տարեկան գնաճը հասել է 142,7 տոկոսի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել