Գազայում 4-օրյա հրադադար կլինի. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում քառօրյա հրադադարի շուրջ: Գործարքի շրջանակում ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող 239 պատանդից 50-80-ն ազատ կարձակվի, հայտնում է timesofisrael.com-ը:
Խոսքն Իսրայելի քաղաքացի հանդիսացող կանանց ու երեխաների մասին է:
«Այս գիշեր մենք դժվար որոշում ենք կայացրել, բայց դա ճիշտ որոշում է»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելը համաձայնել է բանտերից ազատել պաղեստինցի կանանց և անչափահասներին և թույլ տալ նրանց վերադառնալ իրենց տները՝ հիմնականում Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում: Իսրայելը կոնկրետ թիվ չի հրապարակել, սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարության մեջ նշում է 150 թիվը՝ ողջունելով «մարդասիրական զինադադարը»:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հրադադարի շրջանակում Իսրայելը կդադարեցնի անօդաչու թռչող սարքերի թռիչքները Գազայի հարավում և դրանք կիրականացնի միայն անկլավի հյուսիսում օրական վեց ժամ՝ առավոտյան 10:00-ից 16:00-ը:
Խմբավորումը պարզաբանել է, որ թեև համաձայնել է հրադադարի, սակայն «մատը պահում է ձգանի վրա՝ պաշտպանելու ժողովրդին և ետ մղելու օկուպացիան»:
Մինչդեռ jpost.com-ը հավելում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի հակառակորդները նախազգուշացրել են, որ այն կբարդացնի Իսրայելի ռազմական արշավը Գազայից ՀԱՄԱՍ-ին հեռացնելու համար: Նրանք նաև զգուշացրել են, որ պատերազմը ժամանակավորապես դադարեցնելուց հետո դժվար կլինի այն վերսկսել։ Նեթանյահուն հերքել է այդ տեսակետները՝ բացատրելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում էր վերսկսել պատերազմը գործարքի ժամկետի լրանալուց հետո։
«Ուզում եմ պարզաբանել. մենք պատերազմի մեջ ենք և կշարունակենք լինել պատերազմի մեջ, քանի դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը և վերադարձնել մեր բոլոր գերիներին ու անհայտ կորածներին»,- ասել է նա։
«Մենք նաև կապահովենք, որ Գազայում որևէ սուբյեկտ չի լինի, որը կսպառնա Իսրայելին», - հայտարարել է Նեթանյահուն։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է