ԱՄՆ-ն չունի այնպիսի զենք, որը «կախարդական փայտիկ» դառնա Ուկրաինայի համար Ռուսաստանի դեմ պատերազմում. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ն չունի այնպիսի զենք, որը «կախարդական փայտիկ» դառնա Ուկրաինայի համար Ռուսաստանի դեմ պատերազմում, Կիև կատարած այցի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Միաժամանակ նա խոստացել է, որ ամերիկյան իշխանությունները կշարունակեն «բարձրորակ ռազմական օգնություն» տրամադրել Ուկրաինային։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Այսպիսի ռազմական հակամարտությունում չկա զենք, որը կարող է կախարդական փայտիկ լինել: Այստեղ հնարավոր հաջողությունը կախված է բազմաթիվ գործոններից: Սա կոշտ, շատ հյուծող պայքար է, և այսպես կշարունակվի նաև ապագայում»,- ասել է Օսթինը Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունների առջև բարդ խնդիր է դրված, այն է՝ ինչպես «սինխրոնիզացնել» արևմտյան դաշնակիցների կողմից մատակարարվող զենքն ու ռազմական տեխնիկան՝ «ի վերջո Ռուսաստանի դեմ ռազմական հաղթանակի հասնելու համար»։
Նաև Կիև կատարած այցի ժամանակ Լլոյդ Օսթինը հայտարարել էր Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական օգնության լրացուցիչ փաթեթ հատկացնելու մասին. այն կներառի հակատանկային զենքեր և հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել