Անհրաժեշտ ենք համարում խաղաղության պայմանագրի կնքումը․ Բորել
Մեր ուղերձն Ադրբեջանին հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա մեր փոխհարաբերությունների որակի համար։ Այս մասին Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ հայտնելով, որ անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է՝ Բրյուսելը պետք է չափազանց զգոն լինի Հայաստանի ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ՝ թե ներքին, թե արտաքին առումով։
«Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրոպական խորհրդի նախագահի կողմից իրականացված աշխատանքի հիման վրա։ Մենք անհրաժեշտ ենք համարում խաղաղության պայմանագրի կնքումը և պատրաստակամ ենք շարունակել մեր միջնորդական ջանքեր։ Մենք որոշել ենք հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախարարին՝ մասնակցելու մեր նախարարական առաջիկա նիստերից մեկին»,- նշել է Բորելը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ քննարկվել են «Հայաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին աջակցելու, դիմադրողականության բարձրացմանը, անվտանգության ապահովմանն ու բարեփոխումների շարունակմանն օժանդակելու հարցերը»։
«Մենք որոշել ենք ընդլայնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ընդլայնելով ծառայությունն ու պարեկների թիվը սահմանի զգայուն հատվածներում։ Մենք կուսումնասիրենք Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունն և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները»,- հայտնել է Բորելը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է