Սեպտեմբերի 19-ի իրադարձությունների ընթացքում ադրբեջանցիների կողմից գերեվարված 16 անձանց վերաբերյալ տեղեկություն է փոխանցվել նրանց ընտանիքներին՝ ՄԻԵԴ միջոցով
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչների վերաբերյալ ՄԻԵԴ-ի միջոցով տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ հավելելով, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։
Խոշտանգումների, իրավունքների պաշտպանության, առողջական խնդիրների վերաբերյալ տվյալներ դեռևս առկա չեն, իսկ եթե հայկական կողմը ստացված տվյալները ուսումնասիրելիս արձանագրի մարդու իրավունքների խախտումներ, ապա առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել ինտեգրացիա։ Ավելին, Բաքուն ներկայացրել էր նաեւ ցուցակ՝ Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանցից բաղկացած՝ պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։ Սեպտեմբերի 27-ին Արցախից ՀՀ տեղափոխվելու ընթացքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առեւանգվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, այնուհետև՝ գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը․ Դավիթ Բաբայանը, իսկ հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արայիկ Հարությունյանի առևանգման մասին։ Բաքվում հայ ռազմական-քաղաքական գործիչների դեմ շինծու քրեական հետապնդումներ են հարուցել։
Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել