«Իզվեստիա». Հայաստանը չի կարողանա հրաժարվել ռուսաստանյան բազայից մինչև 2044 թվականը
Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից մինչև 2044 թվականը, գրում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1995թ. Կնքված պայմանագիրը։ Այս տեղեկությունը հաստատել են Պետդումայում։
Այսպես, համապատասխան փաստաթղթի 27-րդ հոդվածում ասվում է. «Եթե կողմերից մեկը հայտարարում է սույն պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, ռուսական ռազմաբազայի վերացման հետ կապված հարցերը լուծվում են խառը հանձնաժողովի կողմից։ Ռուսաստանյան ռազմաբազայի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջև համաձայնեցված ժամկետում»։
2010 թվականին Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ռուսաստանյան բազայի մասին համաձայնագրի թիվ 5 արձանագրության համաձայն, Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը։
Այս տեղեկությունը հաստատել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը։
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրի, պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կերպով երկարաձգվում է ևս հինգ տարի ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը գրավոր չծանուցի մյուս կողմին պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին դրա գործողության հաջորդ ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ: Այս համաձայնագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է Շվիտկինը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլայ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը «առավելություններ չտեսավ» Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի առկայությունից, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը. չեն քննարկում ռուսաստանցի զինվորականներին հանրապետությունից դուրս բերելու հարցը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել