Կետադելֆինի տեսակը, որը մարդկանց օգնել է կետ որսալ հազարամյակների ընթացքում, այժմ, թերևս, վերացել է
Հազարավոր տարիներ շարունակ, տաուա ժողովուրդը` յուին ազգի ներկայացուցիչները արևելյան Ավստրալիայում, ունեցել են կետերի որսի բացառիկ ռազմավարություն, որը նկարագրված է Heredity ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ։
Տաուայի որսորդները պարզել էին, որ իրենք կարող են աշխատել կետադելֆինների հետ Ավստրալիայի Տվոֆոլդ նեղուցում՝ ինչը հնարավորություն էր տալիս նրանց դուրս գալ ուղիղ որսի վրա։ Տաուայի որոշ որսորդներ նույնիսկ երգում էին կետադելֆինների համար:
Այս հարաբերությունները շարունակվում էին սերնդեսերունդ մինչև 1930-ական թվականները՝ բրիտանացի գաղութարարների՝ Ավստրալիա ժամանելուց մոտ 150 տարի անց, երբ կետադելֆիններն անհետացան տարածաշրջանից:
Երկար ժամանակ անհասկանալի էր մնում, թե ինչ է պատահել կետադելֆինների հետ։ Սակայն մոտ 100 տարի առաջ հայտնաբերված 23 ոտնաչափ երկարությամբ կետադելֆինի կմախքի ԴՆԹ-ի վերլուծության և տաուա ժողովրդի գիտելիքների շնորհիվ գիտնականներն այժմ կարծում են, որ տեսակը այս վայրում վերացել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել