Պուտինը ձախողեց. Ուկրաինան վերադարձրել է օկուպացված տարածքի ավելի քան 50%-ը. Բայդեն
Երբ Պուտինը ներխուժեց Ուկրաինա, նա մտածում էր, որ մի քանի օրվա ընթացքում կվերցնի Կիևը և ամբողջ Ուկրաինան, սակայն ավելի քան մեկ տարի անց Պուտինը ձախողեց, և նա շարունակում է ձախողել. Կիևը շարունակում է կանգուն մնալ ուկրաինացի ժողովրդի քաջության շնորհիվ. այս մասին ամերիկացիներին իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ուկրաինան վերադարձրել է ժամանակին ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքի ավելի քան 50 տոկոսը», - հայտարարել է Բայդենը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ ավելի քան հիսուն երկրի կոալիցիայի կողմից Կիևին աջակցության արդյունքում:
Բայդենը հայտարարել է, որ Պուտինը դիմել է Իրանին և Հյուսիսային Կորեային՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր և զինամթերք գնելու՝ ուկրաինական քաղաքներն ու ժողովրդին ահաբեկելու համար:
«Ես ի սկզբանե ասել եմ, որ ամերիկյան զորքերը կռվելու չեմ ուղարկի Ուկրաինա: Այն ամենը, ինչ Ուկրաինան խնդրում է, օգնություն է՝ զենքի, զինամթերքի, կարողությունների, ներխուժող ռուսական ուժերին իրենց հողից դուրս մղելու կարողության և հակաօդային պաշտպանության համակարգերի համար», - ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել