ԱՄՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը
ԱՄՆ պետքարտուղարն ուղիղ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ, մեր մի շարք պաշտոնյաներ այցելել են տարածաշրջան ոչ միայն վերջին շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում, երբ սկսվել են ռազմական գործողությունները, այլ նաև մի քանի ամիս առաջ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։
«Մենք ամեն ինչ արել ենք դիվանագիտական լուծում գտնելու համար, բայց վերջիվերջո չպետք է մոռանալ, որ այստեղ կան երկու կողմեր, որոնք ուղղակի տարաձայնություններ ունեն։ Մենք կարող ենք ամեն ինչ անել նրանց մերձեցնելու համար, բայց, ի վերջո, նրանք պետք է համաձայնեն խոսել միմյանց հետ և ի վերջո գան ինչ-որ կարգավորման: Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել, շարունակել խաղալ մեր դերը այս գործընթացին աջակցելու գործում»,- ասաց նա։
Պետքարտուղարության մամուլի քարտուղարը պատասխանել է Արցախում կատարվող իրադարձություններում Ռուսաստանի դերի մասին հարցին։
Նրա կարծիքով, Ռուսաստանը վերջին շաբաթվա ընթացքում ոչ մի արդյունավետ դեր չի խաղացել Լեռնային Ղարաբաղում։
«Եղել են դեպքեր, երբ մենք տեսել ենք, որ նրանք նպաստում են բանակցություններին, և մենք ողջունել ենք դա, բայց, իհարկե, անցյալ շաբաթ նրանց դերն այդ իրավիճակում արդյունավետ չի եղել», - ասել է Միլլերը:
Միլլերը պատասխանել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն անցնելուց հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հարցին։
«Մենք գիտենք ձերբակալության մասին։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին. Այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել