ԵՄ-ն միջոցներ կկիրառի Բաքվի դեմ ԼՂ-ում իրավիճակի սրման դեպքում․ Բորել
Եվրամիությունն Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը հարգելու պատասխանատվություն է դրել և հայտարարում է, որ միջոցներ կձեռնարկի Բաքվի դեմ դրանք ճնշելու դեպքում։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար՝ ներառյալ սեփական տներում առանց սպառնալիքների կամ խտրականության ապրելու իրավունքը: Քաղաքացիների հարկադիր տեղահանումը, ռազմական կամ այլ միջոցների կիրառմամբ, կստանա ԵՄ-ի վճռական պատասխանը։
Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասված է Բորելի հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել