Եվլախում հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ «Նովոստի»
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Միևնույն ժամանակ, Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի միջև բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը։
Հիշեցնենք, որ Արցախի պատվիրակությունը Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո վերադառնում է Ստեփանակերտ: Ադրբեջանական հեռուստատեսությունը նշում է, որ բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ, հնարավոր է մամուլի հաղորդագրության հրապարակում:
Հայտնի է, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում:
Երեկ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
- լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել