Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել. ռուսական ԶԼՄ-ներ
Արցախում ռուս խաղաղապահների մահվան գործով առաջին կասկածյալները բերման են ենթարկվել, ադրբեջանական զինուժի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների մահվան համար, ազատվել է իր պարտականություններից: Ինչպես գրում է interfax.ru-ն, այս մասին հայտնել է ՌԴ ուժային կառույցում աղբյուրը։
«Հանցագործության առաջին կասկածյալները բերման են ենթարկվել»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Նախօրեին ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Արցախում գնդակոծվել է ռուս խաղաղապահներին տեղափոխող ավտոմեքենան, կան զոհեր։
Հայտնի է, որ Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել