ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդեց Երևանի կողմից 2022-ին և 2023-ին ԵՄ-ի գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման կապակցությամբ կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և բացառել քաղաքացիական զոհերը։
Լեռնային Ղարաբաղի կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովներում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխեց հիմնարար պայմանները, որոնց պարագայում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի դրությունը:
Տարածաշրջանում տեղակայվելուց ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմը բարեխղճորեն իրականացրել է հրադադարի պահպանման և ադրբեջանական և հայկական կողմերի միջև կապերի ապահովման խնդիրները։ Մեր խաղաղապահները տեղում համակարգել են հումանիտար իրավիճակը շտկելու ջանքերը, ինչպես նաև նպաստել են Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության մեկնարկին։ Նույնիսկ այս ժամերին ռուսական խաղաղապահ զորակազմն օգնություն է ցուցաբերում խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ բժշկական օգնություն, զբաղվում է տարհանմամբ։
Այժմ գլխավորն անհապաղ վերադարձն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը ներառող 2020-2022 թվականներին ձեռք բերված ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների փաթեթի իրագործմանը, զինված առճակատման դադարեցումը և հնարավոր ամեն ինչ անելը, որպեսզի ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», - ասված է հայտարարությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել