Այսօր Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը
Այսօր մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանը, երեկ Նյու Յորք են մեկնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Բայց նրանց միջև երկկողմ հանդիպում օրակարգում այս պահին չկա, երեկ երեկոյան «Ազատությանն» ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում արդեն հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի, Էստոնիայի, Սերբիայի արտգործնախարարների հետ։
Ակնկալվում է, որ կբարձրացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմը վերանայելու հարցը
Բայց աշխարհի ուշադրությունը այլ թեմաների վրա է։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմը վերանայելու հարցը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին The Telegraph-ին տված հարցազրույցում։
«Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ ժամանակն է անվտանգության խորհրդի ճարտարապետությունը վերանայել, ավելի ներառական և համապարփակ դարձնել, քննարկել դրա կառուցվածքը», - ասել է Քիրբին։
The Telegraph-ը հայտնում է, որ, ամենայն հավանականությամբ, Բայդենը հենց այսօր այդ հարցը կբարձրացնի՝ առաջարկելով 5-6 նոր մշտական անդամներ ընդգրկել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։
Պարբերականը թվարկում է՝ ԱՄՆ առաջարկած երկրերը կարող են լինել Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Բրազիլիան, իսկ ընդյալնման նպատակը Ռուսաստանին և Չինաստանին հակազդելն է։
Այժմ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 5 մշտական անդամ ունի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նրանցից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք, ևս 10 երկրներ ընտրվում են երկու տարով։
«Այդ մարմինը վերափոխման կարիք ունի»
Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդլայնելու քննարկումները պետք է սկսել, իրենք այդ մասին բազմիցս հայտարարել են, այդ մարմինը վերափոխման կարիք ունի, պետք է ներառվեն նաև այն երկրները, որոնք լրացուցիչ նշանակություն են ձեռք բերել հայտարարել է Պեսկովն՝ առանց երկների անուններ տալու։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցին, ապա ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի ասամբլեային, բացի այդ սեպտեմբերի 21 -ի Վաշինգտոնում Սպիտակ տանը կհանդիպի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին