Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա՛, հե՛նց հիմա․ ամերիկացի դիվանագետ
«Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա՛, հե՛նց հիմա, ո՛չ թե հետո, այս հարցում ձգձգում չպետք է լինի»,- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացվող լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը՝ անդրադառնալով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակին։
«Երկրորդ՝ մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն ու հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, սա շատ հստակ է։ Պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավարտված չէ, ինչը հրատապություն է հաղորդում տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանն ուղղված մեր ջանքերին։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանն ամիսներ առաջ հյուրընկալել էր երկու երկրների արտգործնախարարներին Վաշինգտոնում, պետքարտուղար Բլինքենը վերջին շաբաթներին մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որպեսզի տեղ հասցվեն այս ուղերձները։ Կարծում եմ՝ սկսում ենք որոշակի տեղաշարժ նկատել, բայց մենք չեն պատրաստվում դադարեցնել մեր ջանքերը»,- հայտարարել է Քիմը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը չի դադարեցնի ջանքերը, մինչև իսկապես իրական արդյունքներ չտեսնի։
Ամերիկացի դիվանագետն անդրադարձել է օրեր առաջ Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար բեռի մուտքին Արցախ և նշել, որ հաջողվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձնել առաջին բեռնատարի մուտքը Լեռնային Ղարաբաղ։
«Շեշտեմ, որ այո՝ դա ռուսական բեռնատար է եղել, բայց երբ հիմա այս ուղղությամբ երթևեկություն կա, Լաչինի միջանցքով երթևեկությունը, ըստ առկա պայմանավորվածության, պետք է վերականգնվի։ Կարծում եմ՝ մենք բոլորս ողջունում ենք, որ մեկ բեռնատար անցել է Աղդամով, բայց կարծում եմ՝ բոլորս կհամաձայնենք, որ դա բավարար չէ․ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Այլ ճանապարհներ կարող են օգտագործվել, բայց Լաչինի միջանցդքը պե՛տք է բացվի։ Սա սակարկման ենթակա չէ»,- շեշտել է Քիմը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ