Հնդկաստանում պետական ծառայողները աշխատավայրում սաղավարտներ են կրում, որպեսզի առաստաղը չընկնի իրենց վրա
Հնդկաստանում քաղաքացիական ծառայողները աշխատավայրում մոտոցիկլետների սաղավարտներ են կրում, որպեսզի առաստաղից սալիկներ չընկնեն իրենց վրա, գրում է Oddity Central-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ նման միջոցների են դիմել Տելանգանա նահանգի պետական ծառայողները։ Աշխատակիցները պահանջում են իրենց տեղափոխել ավելի ապահով շենքում աշխատելու, քանի որ գործընկերներից մեկն արդեն տուժել է գլխին ընկած սալիկը։ Իրենց պաշտպանելու համար աշխատողները ստիպված են եղել գլուխները թաքցնել մոտոցիկլետների սաղավարտների մեջ։
Բացի այդ, շենքի տանիքը նախորդ տարվանից կաթում է, սակայն մինչ օրս վերանորոգում չի իրականացվում։
Այն բանից հետո, երբ կիսավեր շենքի կադրերը տարածվեցին սոցիալական ցանցերում, վարչակազմը խոստացավ աշխատողների համար ստեղծել հարմարավետ աշխատանքային նոր պայմաններ։ Սոցցանցերի օգտատերերը նույնպես մեկնաբանել են իրավիճակը և զարմացել պետական ծառայողների գրասենյակի վիճակի վրա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին