Բավարիայի էկոնոմիկայի նախարարին մեղադրում են դպրոցական տարիներին Հիտլերին համակրելու մեջ
Բավարիայում չի հանդարտվում էկոնոմիկայի 52-ամյա նախարար Հուբերտ Այվանգերի շուրջ ստեղծված աղմուկը, հայտնում է BILD-ը։
Սկզբում Süddeutsche Zeitung-ը հաղորդեց, որ 1980-ականներին, երբ դպրոցական էր, նա գրել և տարածել է Օսվենցիմի մասին հակասեմական թերթիկ։ Այժմ նախկին դասընկերները պատմել են, որ Այվանգերը դպրոցում ցուցադրել է նացիստական ողջույնը, պայուսակի մեջ կրել Mein Kampf-ը, ընդօրինակել Ադոլֆ Հիտլերի ելույթը և կատակել հրեաների մասին։
BILD-ին տված հարցազրույցում նախարարը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ինքը «ոչ հակասեմական է, ոչ էլ ծայրահեղական»: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը պահանջել են Այվանգերից ավելի մանրամասն բացատրություններ տալ։ Ինչպես գրում է BILD-ի տեսաբան Ֆիլիպ Պյատովը, «քաղաքական գործչի համար կարևոր չեն երիտասարդության տարիներին թույլ տված սխալները, կարևորն այն է, թե ինչպես է նա հաղթահարում դրանք՝ չափահաս լինելով»: Այվանգերն ընդունում է սխալները, ներողություն չի խնդրում։ Նրա արդարացումներից պարզ է դառնում՝ նա արժանի չէ իր պաշտոնին»,- կարծում է լրագրողը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ