Կիսիդան Զելենսկիին խոստացել է շարունակել Ուկրաինային աջակցության տրամադրումը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հեռախոսով բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և նրան հավաստիացրել, որ Տոկիոն կշարունակի աջակցել Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում։
Հեռախոսազրույցից հետո Կիսիդան լրագրողներին ասել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային օգնելու Ճապոնիայի ջանքերի համար։
Վերջին անգամ Կիսիդան և Զելենսկին շփվել են հուլիսի վերջին Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն այն ժամանակ կողմերին չի հաջողվել լիարժեք բանակցություններ վարել՝ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։
Մինչ այդ երկու երկրների ղեկավարներն անձամբ հանդիպել են մայիսի վերջին Հիրոսիմայում, որտեղ Կիսիդան Զելենսկիին ասել էր Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի մոտ 100 փոխադրամիջոց մատակարարելու մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ