Տղամարդը երեք օր մնացել է անմարդաբնակ կղզում
Տղամարդը, որ երեք օր անցկացրել է Բահամյան անմարդաբնակ կղզում, միայն ուրբաթ օրն է փրկվել այն բանից հետո, երբ ազդանշանային հրթիռ է արձակել իր առագաստանավից, հայտնել է ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը:
Առափնյա պահակախումբը օդանավերի անձնակազմերից հաղորդագրություններ է ստացել Քայ Սալ կղզու մոտ անսարք առագաստանավից ազդանշանային հրթիռների արձակման մասին:
Քայ Սալը փոքրիկ կղզի է, որի վրա այլևս ոչ ոք չի ապրում: Այն Բահամյան կղզիների տարածք է, բայց ավելի մոտ է Կուբային և Ֆլորիդային, քան Բահամյան որևէ այլ խոշոր կղզու:
Ըստ Florida Keys News-ի՝ ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Բահամյան կղզիների հետ պայմանավորվածություն ունի կանոնավոր թռիչքներ կատարել Քայ Սալ կղզու վրայով՝ փնտրելու մարդկանց, որոնք կարող են մնացած լինել այնտեղ։
Այս դեպքում առափնյա պահպանությունը նկատել է տղամարդուն և բեռներ գցել՝ ներառյալ սնունդ, ջուր և ռադիոսարք՝ նրա հետ կապ հաստատելու համար:
Տղամարդը առափնյա պահպանության աշխատակիցներին պատմել է, որ երեք օր արգելափակված է եղել ծանծաղուտում այն բանից հետո, երբ իր նավը շարքից դուրս է եկել:
Ավելի ուշ անձնակազմը նրան կղզուց դուրս բերելով «լավ վիճակում» հանձնել է Բահամյան կղզիների թագավորական պաշտպանության ուժերին, հայտնել են ԱՄՆ-ի առափնյա պահպանությունից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ