Ռուսաստանում ռազմական դրության հաստատումը եւ Շոյգուի պաշտոնանկությունը բացառված չէ
Ռուսաստանի ուժային մի շարք կառույցների ղեկավարներ փորձում են հասնել այն բանին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազատի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին եւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ինչպես նաեւ ակտիվացնի մարտական գործողություններն Ուկրաինայում, մասնավորապես, հայտարարի համընդհանուր զորակոչ եւ ռազմական դրություն մտցնի։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ռուսական էլիտայի շատ ներկայացուցիչներ զարմացած են «Վագներ» ՄՌԿ խռովությանը Պուտինի թույլ արձագանքից եւ նրա ղեկավար Եվգենի Պրիգոժինին պատժել չկարողանալուց։
Սա անհանգստացրել է ռուս պաշտոնյաներին բարձր մակարդակով հնարավոր գժտությունների առումով։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը դեռ իրենց պաշտոններին են, տեղեկացրել է «Европейская правда»-ն։ Bloomberg պարբերականի երկու աղբյուրների խոսքով՝ նրանց պաշտոնանկ անելու Պրիգոժինի փորձը որոշակի աջակցություն է ունեցել ՌԴ պետական անվտանգության կարեւոր մարմիններում։
Հինգ մարդու խոսքով, որոնք ծանոթ են իրավիճակին, ռուսական ուժային կառույցներում կոշտ գծի կողմնակիցները ցանկանում են պաշտոնանկ անել Շոյգուին։ Նրանք առաջարկում են ռազմական դրություն մտցնել Ռուսաստանում եւ համընդհանուր զորակոչ հայտարարել։
Միեւնույն ժամանակ, առայժմ որեւէ նշան չկա, որ նրանց կհեռացնեն։ Դրա փոխարեն ՌԴ քաղաքական ղեկավարությունը «հաշիվ է տեսնում» նրանց հետ, ովքեր ակտիվորեն քննադատում են Շոյգուին եւ Գերասիմովին։ «Վագներ» ՄՌԿ-ի խռովությունից հետո հարցաքննվել եւ հանրային դաշտից կորել է Պրիգոժինի մերձավոր գեներալ Սուրովիկինը, տեղեկացրել է The Moscow Times-ը։
Bloomberg գործակալության զրուցակիցների խոսքով՝ ԱԴԾ-ում կոշտ գծի որոշ կողմնակիցներ աջակցել են «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի պահանջին, որը պնդում էր, որ երկրի ռազմական ղեկավարությունը փոխվի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ