Օդանավակայանում հափշտակել են ոսկով եւ ադամանդներով դրվագազարդ Hermès Birkin պայուսակ՝ 9 մլն դոլարի զարդերով
Բարսելոնայի օդանավակայանում երկու ճամփորդ, որոնք իրենց հետ թանկարժեք իրեր եւ կանխիկ դրամ ունեին ոսկով դրվագազարդ պայուսակում, քիչ էր մնացել երկրից հեռանային 9,3 մլն դոլարով աղքատացած այն բանից հետո, երբ գողերը «թռցրել» էին նրանց ուղեբեռը։
ABC News-ը տեղեկացրել, որ Emirates ավիաընկերության չվերթի գրանցման ժամանակն է, երբ երկու գողեր հափշտակել են Hermès Birkin պայուսակը եւ դրա մեջ մի ամբողջ կարողություն հայտնաբերել։
Ոսկով ու թանկարժեք իրերով դրվագազարդ պայուսակում, որը գտնվում էր Louis Vuitton-ի ճամպրուկում, AeroTime ավիացիոն լրատվական գործակալության տվյալներով, կար 47 կարատ ադամանդով մատանի, որի արժեքը 5 մլն դոլար է, Chanel կրծքազարդ՝ 822 000 դոլար արժեքով, Bvlgari ժամացույց (990 000 դոլար), ինչպես նաեւ ադամանդե ականջօղեր՝ մոտ կես միլիոն դոլար արժեքով եւ 22 000 դոլար կանխիկ։
Երկու գողերը բռնվել են Բարսելոնայից դուրս գալիս՝ շնորհիվ տեսահսկման խցիկների։ Թանկարժեք իրերը վերադարձվել են տերերին ոստիկանության կրտսեր սերժանտ Ֆրանչեսկո Գարսիայի կողմից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ