ՌԴ պատգամավորներն անցում կկատարեն «Մոսկվիչ», «Լադա», «Աուրուս», իսկ ավելի ուշ՝ «Վոլգա» մեքենաներին
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Պետդումայի խմբակցությունների ղեկավարները պայմանավորվել են, որ պատգամավորները կօգտագործեն «Մոսկվիչ», «Լադա», «Աուրուս», իսկ ավելի ուշ՝ «Վոլգա» մեքենաներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուս պաշտոնյաները պետք է օգտագործեն հայրենական մեքենաներ։
«Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել ենք պատգամավորների կողմից հայրենական հավաքման մեքենաների օգտագործման հարցը... Պայմանավորվել ենք, որ պատգամավորները կօգտագործեն «Մոսկվիչ», «Լադա», «Աուրուս» մեքենաները։ Շուտով կսկսվի «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաների արտադրությունը, ծրագրում ենք այն ևս պահանջել»,- ասել է Վոլոդինը։
Օգոստոսի 3-ին արտադրական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել պաշտոնյաների համար արտասահմանյան մեքենաների պետական գնումները և ասել, որ երկրի բոլոր պետական աշխատողները պետք է օգտվեն հայրենական մեքենաներից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ