Տոկիոն 758 դիրքով ընդլայնել է Ռուսաստանի արտահանման համար արգելված ապրանքների ցանկը
Տոկիոն 758 դիրքով ընդլայնել է Ռուսաստանի արտահանման համար արգելված ապրանքների ցանկը։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
Արգելքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 9-ից։
Նախարարությունն արգելել է փայտի և փայտյա իրերի, թղթի և ստվարաթղթի, գծագրերի և սխեմաների, քարի, գիպսի, ցեմենտի, ոչխարի և այլ կենդանիների բրդի, բամբակի և բամբակյա արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև մետաղներ՝ պղինձ, նիկել, ալյումին, կապար, ցինկ, անագ, ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանք։
Սահմանափակումները վերաբերում են նաև լուսանկարչության և նկարահանման նյութերին, օգտագործված հագուստին: Բացի այդ Ռուսաստան կարգելվի ներմուծել քիմիական արդյունաբերության արտադրանք, պլաստմասսա, կաուչուկ և դրանից պատրաստված ապրանքներ, օրինակ՝ խոշոր մեքենաների անվադողեր, էլեկտրական ապրանքներ, լոկոմոտիվներ, երկաթուղային վագոններ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ