Ինչո՞ւ սենց ճնշում չէիք գործադրում Վագիֆին առևանգողների նկատմամբ․ ակցիա՝ ԿԽՄԿ-ի դիմաց
Վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ և քաղաքացիներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերն ու ելքերը:
Նրանք թույլ չեն տալիս, որ աշխատակիցներին մտնեն շենք:
Ակցիան տեղի է ունենում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի աղջկա` Վերա Խաչատրյանի գլխավորությամբ:
Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողը մոտեցավ Վերա Խաչատրյանին և ասաց․ «Ասեմ իմացեք՝ սա գեղեցիկ չէ»։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ի պատասխան հայտարարեց․ «Ինչո՞ւ Հակարիի կամուրջի մոտ էլ չկային այսպիսի մարդիկ, որ ճնշում գործադրեին։ Ինչի՞ սենց ագրեսիա չէին ցուցաբերում Վագիֆին առևանգողների հանդեպ»։
Արցախցի երիտասարդները ոստիկանության աշխատակիցների հետ բանակցություններից հետո թույլ տվեցին Կարմիր Խաչի աշխատակիցներին մտնել շենք։
Նրանք համաձայնության եկան աշխատակիցների հետ՝ ներս մտնելու դեպքում պետք է ընդունեն Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերային։ Վերջինիս հրավիրեցին խոսելու Կարմիր Խաչի աշխատակիցների հետ։
Նշենք, որ Վերա Խաչատրյանը Կարմիր խաչից պահանջել էր, որպեսզի ապահովեն տեսազանգով կապ իր հոր հետ, ինչը չի իրականացվել։
Հիշեցնենք, որ Արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։
Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով ցույցեր են տեղի ունենում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ