Շիմպանզեին առաջին անգամ սովորեցրել են Minecraft խաղալ
ChrisDaCow-ն (Յութուբի մասնակից) Քանզի անունով բոնոբոյին սովորեցրել է Minecraft խաղալ, որպեսզի գրավի հանրության ուշադրությունն այդ տեսակի անհետացմանը։ Այովայի հետազոտական ինստիտուտի գիտնականի հետ միասին նա կապկի համար պատրաստել է սենսորային էկրան, որպեսզի նա խաղա այդ համակարգչային խաղը։
Քանզին կարողացել է խաղալ այն, կոտրել արգելքները եւ ճամփորդել Minecraft-ի քարայրներում։ Նա իրեն խաղի ժամանակ պահել է մարդու պես՝ ուրախացել է հաջողություններով, չարացել, երբ ինչ-որ բան չի ստացվել, եւ անգամ հասցրել է նեղանալ համաթիմակցից։ Իսկ վերջինն իր հերթին շատ է զարմացել, երբ խաղի վերջում իմացել է, որ այդ ամբողջ ընթացքում խաղացել է կապկի հետ։
Խաղի առաջադրանքները կատարելու համար Քանզին ստացել է իր սիրելի ուտելիքները՝ խաղող, խնձոր եւ գետնանուշ։ Փորձի շրջանակում բոնոբոն կարող էր խաղալ որքան եւ երբ ցանկանար։ ChrisDaCow-ն եւ գիտնականը նրան հուշում էին ինչ անել, եւ նա կողմնորոշվում էր նրանց ասածներով։ Օրինակ, երբ պետք էր կոտրել բլոկը, նրան ասում էին. «Կոտրիր»։ Սկզբում շիմպանզեն լսում էր խորհուրդները, բայց արդեն շուտով ավելի ինքնուրույն դարձավ։
Քանզին անգամ «խաղի սեփական աթոռ» էր հարմարեցրել. նա իր հետ բերել էր մի խուրձ ծղոտ, նստում էր դրա վրա եւ սկսում խաղալ։
ChrisDaCow-ը եւ գիտնականը կարծում են, որ հասել են իրենց նպատակին. այժմ, շնորհիվ Քանզիին պատկերող տեսահոլովակի, ավելի շատ մարդիկ գիտեն բոնոբոյի բարձր ինտելեկտի մասին եւ օգնում են պայքարել տեսակի պահպանման համար։ Այդ գաճաճ շիմպանզեներն այժմ հայտնվել են անհետացման եզրին որսագողության պատճառով։ Վայրի բնության մեջ նրանք ապրում են միայն Կոնգոյի Հանրապետության տարածքում, որտեղ շարունակվում է նրանց որսը։ Եթե իրավիճակը չփոխվի, 2050թ. բոնոբոները կանհետանան Երկրի երեսից։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին