Կանադայի վարչապետ Թրյուդոն 18 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է կնոջից
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆին, հայտարարել են, որ բաժանվում են 18 տարվա համատեղ կյանքից հետո։
«Ես և Սոֆին ցանկանում ենք հայտարարել, որ շատ բազմանշանակ և դժվար խոսակցություններից հետո մենք որոշում ենք կայացրել բաժանվել»,- գրել է Թրյուդոն Թվիթերում։
«Ինչպես միշտ, մենք մնում ենք հարազատ մարդիկ՝ կապված միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով, այն ամենի հանդեպ, ինչ կառուցել և շարունակելու ենք կառուցել միասին»,- գրել է 51-ամյա վարչապետը։
Նրա գրասենյակը հայտնել է, որ զույգը պաշտոնապես ստորագրել է առանձին ապրելու համաձայնագիր: «Նրանք հոգացել են, որ իրենց որոշման առնչությամբ ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ իրավական և էթիկական քայլերը և դա կշարունակեն անել ապագայում», - հայտնել է վարչապետի մամուլի գրասենյակը։
Կանադայում առանձին ապրելու համաձայնագիրը պաշտոնական ամուսնալուծություն չէ, որը հաստատում է դատարանը, այլ ամուսինների՝ բաժանվելու իրավաբանորեն ձեւակերպված որոշումը։ Առանձին ապրելը ժամանակ է տալիս կարգավորելու, եթե ոչ զույգի հարաբերությունները, ապա գոնե ամուսնալուծության ֆինանսական կողմի և երեխաների խնամակալության հետ կապված հարցերը։ Մեկ տարով բաժանումը կարող է վերջնական ամուսնալուծության հիմք հանդիսանալ։
«Հանուն մեր երեխաների բարեկեցության խնդրում ենք հարգել մեր և նրանց անձնական կյանքը»,- խնդրել է վարչապետը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին