ԼՂ հակամարտությունն ամենաբարդերից է. միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է. ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ։ Կայուն կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է, կողմերի փոխադարձ հարգանքը, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու պատրաստակամությունը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Այս համատեքստում՝ ես չեմ կարող չնշել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այս դժվարին գործընթացում առանցքային միջնորդական դերը»,- ընգծել է Աղասանդյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվան լիահույս է, որ Երևանում հասկանում են՝ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ «առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։
«Այդ նպատակին հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված: Հուսով ենք, որ Երևանում դա լավ են հասկանում»,- պարզաբանել է դիվանագետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ