Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչեց, պահանջները ՌԴ-ից կրկնակի անտեղի են. Մարիա Զախարովա
Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը՝ որպես ադրբեջանական, անբավարար ջանքների վերաբերյալ Ռուսաստանին ուղղված ցանկացած պահանջ կրկնակի անտեղի է թվում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ռուս խաղաղապահների վերաբերյալ։ Զախարովայի խոսքով՝ բառախաղը լավ բանի չի բերում:
«Հայաստանի ղեկավարությունը հաճախ երկակի դիրքորոշում է ընդունում մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ: Շատ կուզենայի, որ այս հարցում երկիմաստություն չլիներ, քանի որ բառախաղը լավ բանի չի բերում։ Ամենաբարձր մակարդակով մեկ անգամ չէ, որ շեշտեվել է տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում ռուս խաղաղապահների ունեցած դերակատարությունը, ընդգծվել են իրավիճակի նորմալացմանն ուղղված նրանց գործողությունները, ուստի, այս ամենը հարցականի տակ դնելու փորձերը հարցեր են առաջացնում՝ ինչո՞ւ է արվում այս ամենը»,- շեշտել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ դատողությունները բացարձակապես անհասկանալի են, հատկապես ներկայիս ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին։
«Սա պարոն Փաշինյանի՞ ցանկությունն է: Հանրահայտ է, որ խաղաղապահները կարևոր գործառույթներ են իրականացնում։ Մի՞թե ՀՀ իշխանության տեսանկյունից այդ գործառույթի կարիքը չկա, այն անցանկալի և նրանք ուզում են են, որ չլինի»,- նշել է Զախարովան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ