Զինված կողոպտիչները Փարիզի կենտրոնում թալանել են շվեյցարական Piaget ժամացույցների խանութը
Զինված կողոպտիչները երեքշաբթի Փարիզի կենտրոնում հարձակվել են շվեյցարական Piaget ապրանքանիշի շքեղ ժամացույցների խանութի վրա եւ գողացել 10-ից 15 միլիոն եվրոյի զարդեր, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազությանը։
Կողոպուտը տեղի է ունեցել օրը ցերեկով, Վանդոմ թաղամասի դե լա Պե փողոցում գտնվող խանութում, որտեղ մի քանի ոսկերիչներ եւ ժամագործներ են աշխատում։ Վերջին տարիներին այս տարածքում մի շարք զինված կողոպուտներ են տեղի ունեցել։
Ընթանում է հետաքննություն, գործին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ոստիկանությունը որոնում է երեք կասկածյալի:
Անցյալ տարվա մայիսին զինված գողերը այս թաղամասում թալանել էին Chanel ժամացույցների և ոսկերչական իրերի խանութը և մոտոցիկլետներով փախել։ Վերջին տարիներին կողոպտվել են նաև Bulgari և Chaumet խանութները։
Piaget-ը շվեյցարական Richemont շքեղ ապրանքների խմբի մեջ է մտնում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ