Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխաներ, տառապում են սարսափելի հումանիտար ճգնաժամից:
«Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կրկնում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», - ասվում է հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ Լաչինի միջանցքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ է դրել 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը:
«Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ։ ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ և արագ միջամտել շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքը փրկելու համար, այնուհետև շարունակել տարածաշրջանում արդար խաղաղության համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը»,- ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղարը:
ԵՀԽ-ն կոչ է անում Ադրբեջանին և ներգրավված այլ ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը` երաշխավորելու միջանցքով խաղաղ բնակիչների, տրանսպորտի և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումըׇ` թեթևացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ