Պրիգոժինը հայտնել է, որ «Վագներ»-ը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ընկերությունը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը: Նա իր հայտարարությունը տարածել է թելեգրամյան ալիքի միջոցով, գրում է moscowtimes.ru-ն։
«Ներկայումս հավաքագրման կենտրոնների բացումը դեռ որոշված չէ: Քանի դեռ մենք կադրերի պակաս չենք զգում, մենք չենք նախատեսում նոր համալրում իրականացնել», - ասել է Պրիգոժինը:
Վարձկանների առաջնորդը հայտնել է, որ «Վագներ»-ը շարունակում է աշխատել Աֆրիկայում և Բելառուսի «ուսումնական կենտրոններում», և հավելել, որ ընկերության վարձկանների մեծ մասն այժմ արձակուրդում է։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին «Վագներ»-ը Ռուսաստանում զինված ապստամբության փորձ էր նախաձեռնել, որից հետո մարտիկները դուրս էին բերվել Ուկրաինայում առաջնագծից և տեղափոխվել էին Բելառուս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ