Շոգը Չեխիայում իջեցրել է թթվածնի մակարդակը Օդրա գետում եւ հանգեցրել ձկան զանգվածային անկման
Չեխիայում վերջին երեք շաբաթների շոգը հանգեցրել է թթվածնի մակարդակի իջեցման Օդրա գետում (երկրի հյուսիս-արեւելք) եւ ձկան զանգվածային անկման, տեղեկացրել է ČTK տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով փորձագետներին։
Ջրի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է թթվածնի պարունակության նվազման, եւ դա տեղի է ունենում Օդրա գետի վերին հոսանքներում, որոնք սկիզբ են առնում Չեխիայի հյուսիս-արեւելքում։ Այնուհետեւ գետը հոսում է Լեհաստանով եւ Գերմանիայով։ Լեհական կողմում ցանցային պատնեշներ են դրվել, որպեսզի կանխվի սատկած ձկների ներհոսքը։ Արդեն մոտ 200 կիլոգրամ սատկած ձուկ է հանվել։
Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան չեխ գործընկերոջը՝ Պետր Գլադիկին տեղեկացրել է գետում տիրող իրավիճակի մասին։ Գլադիկը հաստատել է ձկան անկումը գետի չեխական հատվածում, սակայն ստույգ քանակությունը դեռ չի պարզվել։ Սպասվում է, որ փորձագետները կպարզեն պատահածի պատճառը հինգշաբթի օրվանից ոչ ուշ։
Անցած տարվա հուլիսին Չեխիայի արեւելքում, Դիե գետում տեղի ունեցավ ձկների զանգվածային անկում ջրում թթվածնի մակարդակի նվազման եւ դրա աղտոտման պատճառով։ Այն ժամանակ հանվել էր 42 տոննա սատկած ձուկ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ