Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Հայաստանի վարչապետը Անթալիայում է Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը

ԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն
Աշխարհ

Փաշինյանը սխալվում է, որ Հայաստանը համաձայնել է Մեղրին փոխանակել Արցախի հետ. Հարութ Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս փորձեց շեղել ուշադրությունը Հայաստանի ներկա ողբերգական իրավիճակից՝ մեղադրելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Սա սովորական հնարք է, որը Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից օգտագործվում է Արցախյան պատերազմում իր պարտությունը քողարկելու և երկրի ազգային շահերը չպաշտպանելու համար։

Սա չի նշանակում, որ նախկին ղեկավարներն անթերի էին։ Նրանք բազմաթիվ սխալներ են թույլ տվել, և ես բազմիցս քննադատել եմ նրանց՝ նախագահականում դեմառդեմ նստած։ Նրանք, ովքեր Փաշինյանի հասցեին իմ հնչեցրած քննադատությունները որակում են որպես նախկին ղեկավարների պաշտպանություն, բացարձակապես սխալվում են։

Ահա թե ինչ է ասել Փաշինյանն անցյալ ամիս, երբ վկայություն էր տալիս 2020 թվականի Արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում. «2000 թվականի հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթում հրատարակվել է հետևյալի մասին, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2000 թվականի ապրիլի 25-ին Գլենդելի [Կալիֆորնիա] հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, իր բնորոշմամբ, «շատ մասնավոր, ոչ պաշտոնական ելույթի» ժամանակ, հայտարարել է հետևյալը. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին։ Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ»։ Փաշինյանը հավելեց. «Ելույթը հրապարակվել է «Կալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթում (2000 թ.), որը նաև մեջբերել էր Օսկանյանի այն խոսքերը, որ վերոնշյալ առաջարկում, «ինչ-որ տրամաբանություն կա» և «պետք է դրվի լուրջ քննարկման...»։

Քանի որ Փաշինյանը հղում արեց 2000 թվականի մայիսի 25-ին «Կալիֆորնիա կուրիեր» թերթում իմ գրած խմբագրականին, որից մի քանի տող վերատպվել էր «Առավոտ» օրաթերթում, կցանկանայի պարզաբանել այն՝ մեջբերելով 23 տարի առաջ գրած հոդվածիցս՝ «Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ. լա՞վ գաղափար, թե՞ քաղաքական ինքնասպանություն» վերնագրով։

Այն, ինչի մասին ակնարկում է Փաշինյանը, 1992 թվականին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հատուկ խորհրդական Փոլ Գոբլի առաջարկն էր՝ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող հարավային շրջանը՝ Մեղրին, Արցախի հետ փոխանակելու վերաբերյալ։ Այդ գաղափարը մերժվեց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետև՝ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևի կողմից։

Փաշինյանը մասամբ խեղաթյուրում է Գլենդելում Օսկանյանի ասածը. 2000 թվականի իմ խմբագրականում ես մեջբերել եմ Օսկանյանի խոսքերը. «Բազմաթիվ խոսակցություններ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Քննադատություններ կան, թե Հայաստանի իշխանությունները ցանկանում են Մեղրին տալ Ադրբեջանին։ Իրականում այդ լուրերի մեջ ճշմարտության փոքր տոկոս կա։ Տարածքների փոխանակման վերաբերյալ նման առաջարկ է արվել Հայաստանի Հանրապետությանը՝ Հայաստանի նախագահին։ Սակայն նման առաջարկը մերժվել է։ Հայաստանը դա չի ընդունել որպես բանակցությունների հիմք»։ Օսկանյանը բազմիցս հայտարարել է, որ այս առաջարկը մերժվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ապացույցն այն է, որ Մեղրին չի փոխանակվել Արցախի հետ։

Այդուհանդերձ, Օսկանյանը շարունակեց իր ելույթը՝ հարցեր բարձրացնելով իր պնդման առնչությամբ, որ Հայաստանը մերժել է Գոբլի ծրագիրը։ Փաշինյանն այժմ շահարկում է Օսկանյանի լրացուցիչ հայտարարությունը։

Ահա թե ինչ է ասել Օսկանյանն իր լրացուցիչ հայտարարության մեջ, որի մասին ես հայտնել եմ 2000 թվականի իմ հոդվածում. «Բայց թույլ տվեք ասել հետևյալը. ես չեմ ուզում, որ դուք ինձ սխալ հասկանաք։ Դա մերժվել է, այն կմերժվի, և դա իրագործելի ծրագիր չէ։ Այնուամենայնիվ, սա այնպիսի առաջարկ է, որի մասին արժե մտածել։ Դա տեղի չի ունենում: Դա տեղի չի ունենա, բայց երբ մարդիկ ասում են, որ դավաճանություն է նույնիսկ դրա մասին մտածելը, ես կուզենայի պատասխանել դրան։ Եկեք մի փոքր խորը մտածենք դրա մասին: Այս առաջարկը որոշակի տրամաբանություն ունի։ Պարզապես զուտ էմոցիոնալ հիմքով նման առաջարկը մերժելը սխալ է։ Մենք դա արել ենք։ Մենք պետք է լրջորեն վերլուծենք դա։ Հետաքրքիր է՝ միգուցե մենք սխալվում ենք՝ ոչ ասելով։ Ինչի՞ց ենք մենք վախենում։ Ինչո՞ւ չենք վերլուծում։ Տաբու՞ է։ Եկեք ստուգաթերթ կազմենք, եկեք վերլուծենք թերթերում: Այն ունի դրական և բացասական կողմեր: Այն, ինչի համար ես կոչ եմ անում, այն է, որ այս հարցի շուրջ հնարավոր լինի շատ առողջ բանավեճ և երկխոսություն ծավալել, քանի որ այս առաջարկի մասին արժե մտածել»:

Չգիտեմ, թե ինչու էր Օսկանյանը փոխանակման առաջարկը բազմիցս մերժելուց հետո շարունակել ասել, որ «արժե մտածել»։ Իմ կարծիքով մտածելու բան չկար։ Դա ակնհայտորեն անընդունելի առաջարկություն էր, որով Հայաստանին առաջարկվում էր փոխանակել հայկական մի տարածքը՝ Արցախը, հայկական մեկ այլ տարածքի՝ Մեղրիի հետ։ Օսկանյանի սպեկուլյատիվ խոսքերն առիթ տվեցին Փաշինյանին մեղադրելու նրան՝ անգամ նման վատ գաղափար նկատի ունենալու համար։

2000 թվականի իմ խմբագրականը ես ավարտել եմ հետևյալ խոսքերով. «Հայաստանը նման փոխանակումից ոչինչ չի շահի, սակայն շատ բան կկորցնի»: Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին։

Ի վերջո, նրանց համար, որոնք կարծում են՝ քանի որ Հայաստանը կորցրեց Արցախի մեծ մասը 2020 թվականի պատերազմում, գուցե Օսկանյանը ճիշտ էր, երբ դիտարկում էր Մեղրին Արցախի հետ փոխանակելը, պետք է ասեմ, որ Ադրբեջանի անհագ ախորժակը չի բավարարվում Արցախի կամ նույնիսկ Մեղրիի գրավմամբ։ իմպերիալիստական նկրտումները տարածվում են ամբողջ Հայաստանի վրա։ Հայաստանի ղեկավարները որքան շատ գնան տարածքային զիջումների, այնքան Ադրբեջանին կխրախուսեն պահանջել ավելի շատ հայկական տարածքներ: Միակ լուծումը հայկական զինված ուժերին ժամանակակից մահաբեր զենքով զինելն է և իր տարածքը ադրբեջանական հետագա ներխուժումներից պաշտպանելը: