Միլիարդատեր Բաֆեթի կինը բողոքել է 4 դոլար արժողությամբ սուրճի գնից
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ ներդրող Ուորեն Բաֆեթի կինը՝ Աստրիդը, բողոքել է 4 դոլար արժողությամբ սուրճի գնից:
Ինչպես գրում է New York Post-ը, դա տեղի է ունեցել Sun Valley հարուստների ամառային հանգստավայրում:
Ըստ պարբերականի՝ Աստրիդ Բաֆեթը բողոքել է առավոտյան սուրճի գնից՝ չնայած իր 92-ամյա նախագահ ամուսնու կարողությունը գերազանցում է 115 միլիարդ դոլարը: Աղբյուրը հաստատում է, որ 4 դոլար արժողությամբ սուրճն ամենամատչելին է Sun Valley հանգստավայրում:
Ըստ New York Post-ի՝ տիկին Բաֆեթը բողոքել է, որ «կարող էր նույն գնով մեկ ֆունտ սուրճ ստանալ մեկ այլ վայրում»:
Չնայած իր հարստությանը, Ուորեն Բաֆեթը ևս չափազանց խնայող լինելու համբավ է վաստակել.միլիարդատեր լինելով հանդերձ՝ նա շարունակում է ապրել Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքի նույն տանը, որը 1958 թվականին նա գնել է 31.500 դոլարով: Հաղորդվում է, որ նա նաև զեղչով ձեռք է բերում վնասված մեքենաներ, իսկ իր նախաճաշը գնում է McDonald's-ից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ