Այն, ինչ հիմա Ալիևի ռեժիմն իրագործում է Արցախում, կատարում է Ձեր և աշխարհի անտարբերության ներքո․ Թագուհի Թովմասյանը՝ ԱՄՆ դեսպանությանը
«Ոչ Արցախի շրջափակմանը», «Արցախը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ» կոչերով ու պաստառներով ակցիայի մասնակիցները մոտեցան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը և այնտեղ շարունակեցին իրենց ակցիան։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում նշեց, որ ինքը բազմաթիվ նամակներ է հղել դեսպանատուն՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվում, որ ունենք զոհեր, վիրավորներ, գյուղացին չի կարողանում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ։
«Ձեզանից խնդրում ենք և պահանջում, որ կիրառեք այ ստանդարտները, որոնք կիրառում ենք ագրեսորների համար։ Ալիևի հանցախումբը սպանդ է իրականացնում Արցախում և այն իրագործում է ձեր և աշխարհի մյուս պետությունների լռության և անտարբերության ներքո։ Խնդրում ենք Ձեզ՝ տեր կանգնեք մարդկանց իրավունքներին»,- պահանջ հնչեցրեց պատգամավորը։
Թովմասյանը նկատեց, որ 21-րդ դարում մենք բախվել ենք նախնադարյան մի մարտահրավերի, որ չենք կարողանում ինքնուրույն լուծել։
«Մենք ակնկալում էինք ավելի մեծ պետությունների աջակցությունը, բայց այդ աջակցությունը կարող էր լինել միայն արդարության պահպանմամբ։ Մենք ուզում ենք, որ դուք սահմանեք պատժամիջոցներ այնպես, ինչպես կիրառում եք բոլոր ագրեսորների նկատմամբ։ Տե՛ր կանգնեք մարդկանց իրավունքներին, թող դրանք չմնան որպես դեկլարատիվ փաստաթուղթ։
Մենք պետք է բարձրաձայնենք արցախցու իրավունքի հարցը, մենք պետք է խոսենք ու աշխարհին հայտնենք՝ ինչ է կատարվում։ Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը հայկական է։ Ու դա հայ ժողովրդի կամքն է»,- ընդգծեց նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ