Ռուսաստանը «Հատուցում» գործողության շրջանակում հարվածել է Օդեսային
Ռուսական զինված ուժերը «Հատուցում» գործողության շրջանակում հարձակվել են Օդեսայի շրջանի օբյեկտների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը բարձր ճշգրտության զինատեսակներով խմբային պատասխան հարված են հասցրել այն օբյեկտներին, որտեղ մոտորանավակերի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստվել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես նաև հարձակում է տեղի ունեցել Օդեսա քաղաքի մերձակայքում գտնվող նավաշինական գործարանում դրանց արտադրության վայրին», - ասել է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես նշում է kommersant.ru-ն, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատասխան» էր խոստացել Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակմանը։ Նա ասել էր, որ համապատասխան առաջարկները նախապատրաստվում են ՊՆ-ի կողմից։ Միևնույն ժամանակ, նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզապես ասել է, որ Ղրիմի կամրջի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը պատասխանելու առաջարկը դեռ մշակման փուլում է։
Հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի կամրջի վրա հարձակվել են երկու անօդաչու, հաղորդում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ Դրա հետևանքով կամրջի մի հատվածը քանդվել է, զոհվել է երկու մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ