1950-ականներին միջուկային զենքի փորձարկումները սկիզբ դրեցին երկրաբանական նոր դարաշրջանի՝ անթրոպոգենի
1950-ականներին և 1960-ականների սկզբին միջուկային զենքի փորձարկումները Երկրի վրա մարդու «ճնշող» գործունեության առաջին ակնհայտ և անջնջելի հետքերն են թողել, և այս իրադարձությունները կարող են ազդարարել երկրաբանական նոր դարաշրջանի՝ անթրոպոգենի սկիզբը, ասվում է նոր հետազոտության մեջ, գրում է Live Science-ը։
Այդ փորձարկումների հետևանքով մթնոլորտից տեղումներ են եղել ձյան տեսքով, որոնք նստել են երկրի վրա նստվածքային ապարների շերտի տեսքով, որը հարուստ է պլուտոնիումի ռադիոակտիվ տեսակով, որ կոչվում է պլուտոնիում-239։
Գիտնականները պնդում են, որ Կանադայում լճերից մեկի հատակում պլուտոնիում-239-ով հարուստ նստվածքային շերտերը ամենավաղ վկայությունն են այն բանի, որ մարդու գործունեությունը փոխել է բնական համակարգերի հավասարակշռությունը, ահա թե ինչու են այդ նոր դարաշրջանը, ի պատիվ մարդու, անվանել «անթրոպո»։
Ուսումնասիրողները նոր երկրաբանական դարաշրջանն առաջին անգամ առաջարկել են 2000-ականների սկզբին, այն բանից հետո, երբ հոլանդացի օդերևութաբան Փոլ Կրուտցենը, որը քիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակի էր արժանացել 1995 թվականին, ներմուծեց «անթրոպոգեն» եզրույթը։ Այդ դարաշրջանը նշանավորում է այն պահը, երբ մարդիկ սկսեցին գերակշիռ ազդեցություն ունենալ գլոբալ կլիմայի և շրջակա միջավայրի վրա։
Երկրաբանների խումբը ընտրեց Օնտարիոյում գտնվող Քրոուֆորդ լիճը, որպեսզի սահմանագծի նախորդ դարաշրջանի՝ հոլոցենի ավարտը և անթրոպոգենի սկիզբը։
Քրոուֆորդ լիճը կազմավորվել է 10 000 տարի առաջ, երբ կրաքարային քարանձավը խորտակվել է ստորերկրյա ջրային ուղիների մեջ՝ խորը ձագար ձևավորելով, պատմել է Կանադայի Բրոկի համալսարանի պրոֆեսոր և խմբի անդամ Ֆրանսին Մաքքարտին։ Այդպիսի ձևը կանխում է մակերևութային ջրերի խառնվելը հատակամերձ շերտերին, ինչը նշանակում է, որ լիճը ձագար է ծառայում այն մասնիկների համար, որոնք անձրևի տեսքով անցնում են ջրի հաստ շերտի միջով։ Ամառային տաք ամիսներին կրաքարային կալցիտի մասնիկները բյուրեղանում ու ընկնում են լճի հատակը, որտեղ սպիտակ նստվածք են առաջացնում, որը տեղեկություն է պարունակում տվյալ տարվա մթնոլորտային և ջրոլորտային պայմանների մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ