«Վագներ»-ը գոյություն չունի․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Коммерсантъ»-ի հետ հարցազրույցում խոսել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կարգավիճակի, Եվգենի Պրիգոժինի հետ հանդիպման մասին։
«Մի կողմից նրանց հետ հանդիպմանը ես գնահատական տվեցի այն ամենին, ինչ նրանք արել են մարտի դաշտում, մյուս կողմից՝ այն բանի՝ ինչ արել են հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ։ Երրորդ, ցույց տվեցի նրանց ծառայության հետագա հնարավոր տարբերակները, ներառյալ՝ մարտական օգտագործումը: Այսքանը», - նշել է ՌԴ նախագահը։
Իսկ այն հարցին՝ արդյոք «Վագներ» ՄՌԸ-ն պահպանվում է՝ որպես մարտական միավոր, Պուտինը հետևյալ պատասխանն է տվել․ «Ախր «Վագներ» ՄՌԸ գոյություն չունի։ Մենք չունենք օրենք մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին։ Այն պարզապես գոյություն չունի», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ խումբը կա, սակայն իրավաբանորեն գոյություն չունի։
«Սա առանձին հարց է՝ կապված փաստացի օրինականացման հետ։ Բայց այս հարցը պետք է քննարկվի Պետդումայում, կառավարությունում։ Սա դժվար հարց է», - եզրափակել է Կրեմլի ղեկավարը։
Այնուհետև Պուտինը նշել է, որ «Վագներ»-ի հրամանատարների հետ հանդիպմանը, որին ներկա է եղել մոտ 35 մարդ, ինքը նրանց առաջարկել է աշխատանքի տեղավորման մի քանի տարբերակ, նրանք կարող էին շարունակել ծառայությունը այն մարդու ղեկավարության ներքո, որն «այս ամբողջ ընթացքում նրանց իրական հրամանատարն էր»։
«Շատերը գլխով էին անում, երբ ես սա ասում էի, իսկ Պրիգոժինը, որը նստած էր առջևում և դա չէր տեսնում, ասաց․՝ «Ո՛չ, տղաները նման որոշման հետ համաձայն չեն»», - ասել է Պուտինը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...