Ղրիմի վերադարձը կհանգեցնի էսկալացիայի․ Քիսինջեր
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ապահովումը դժվար կլինի։ Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը ռուս պրանկերների հետ զրույցում, որոնք ներկայացել են որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։
ԱՄՆ նախկին պետքարտուղարն ասել է, որ հարցը «մանրակրկիտ ուսումնասիրություն» է պահանջում։
Պրանկերներ Վովանի եւ Լեքսուսի հետ զրույցի ընթացքում նա նաեւ ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն հավատում, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել Ղրիմը ներկայիս հակահարձակման շրջանակներում:
«Ես կարծում եմ, որ Ղրիմի վերադարձը կհանգեցնի էսկալացիայի»,-ասել է նա։
Քիսինջերի կարծիքով՝ դա հարց է, որի լուծումը փակուղի է մտել։ Նա հստակեցրել է, որ կարելի է դիտարկել հանրաքվե անցկացնելու առաջարկը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...