Սոչիում խոշոր կարկուտ է տեղացել. վնասվել են տների տանիքներն ու ավտոմեքենաները
Մեծ Սոչիի տարածքում հուլիսի 11-ին տեղացած խոշոր կարկուտը վնասել է տների տանիքներն ու ավտոմեքենաները, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությանը: Սոչիի Լազարեւսկի շրջանի Մամեդովա Շչել բնակավայրում 35 մմ տրամագծով կարկուտ է տեղացել:
«Հանգստավայրի Լազարեւսկի շրջանում կարճ ժամանակով ուժեղ տեղումներ են նկատվել՝ անձրեւի եւ խոշոր կարկուտի տեսքով։ Էպիկենտրոնը գտնվել է Աշա քաղաքում, որտեղից քաղաքացիներից ահազանգեր են ստացվել կարկտահարությունից ավտոմեքենաների եւ տների տանիքների մասնակի վնասման մասին։ Տուժածներ եւ ենթակառուցվածքների լուրջ ավերածություններ չկան։
Քաղաքային օպերատիվ շտաբը շարունակում է վերահսկել իրավիճակը հանգստավայրի բոլոր շրջաններում։
Փոթորկի նախազգուշացումը կգործի այսօր՝ հուլիսի 11-ին, մինչեւ օրվա վերջ։ Բնակիչները պետք է ձեռնարկեն բոլոր նախազգուշական միջոցները, այդ թվում՝ իրենց ունեցվածքի պահպանման համար։ Անհրաժեշտության դեպքում զանգահարել 112 հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...