Բայդենի հետեւից Վիլնյուս է թռել «Ահեղ դատաստանի ինքնաթիռը»
Վիլնյուսում, որտեղ հուլիսի 11-ին մեկնարկում է ՆԱՏՕ գագաթաժողովը, վայրէջք է կատարել ամերիկյան Boeing 747-E4B «Ահեղ դատաստանի ինքնաթիռը», վկայում են Flightradar24 սերվիսի տվյալները։ Այն թռել է Քեմփ Սփրինգս քաղաքից (Մերիլենդ, այստեղ է գտնվում ամերիկյան «Էնդրյուս» ավիաբազան) նախօրեի ցերեկը եւ վայրէջք է կատարել Լիտվայի մայրաքաղաքում երեքշաբթի վաղ առավոտյան։ Օդանավը թռել է ավելի քան ինը ժամ։
Boeing E-4B Nightwatch-ը հայտնի է նաեւ որպես Advanced Airborne Command Post (AACP) կամ ԱՄՆ ՌՕՈւ օդային հրամանատարական կետ։ Դա Boeing 747-200-ի մոդիֆիկացիոն տարբերակն է։ Միացյալ Նահանգներում 1970-ականներին ստեղծվել է նման չորս ինքնաթիռ, նշել է Business Insider-ը։
Ինքնաթիռը ամերիկյան հրամանատարությանը թույլ է տալիս իրականացնել կապ ռազմավարական եւ ոչ ռազմավարական սպառազինության, մասնավորապես՝ միջուկային զինանոցի հետ։ Հնարավոր է ցամաքից բալիստիկ հրթիռների արձակում։
Եռատախտակամած E-4B Nightwatch-ը կարող է տեղավորել 112 մարդ։ Միջին տախտակամածը «հրամանատարական կենտրոնն» է, որը կարող է օգտագործվել նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ԱՄՆ գործողությունները միջուկային զենքի հնարավոր օգտագործման դեպքում կոորդինացնելու համար, տեղեկացրել է Newsweek-ը։ Այստեղ են գտնվում հրամանատարության գոտին, կոնֆերանսների դահլիճը, ճեպազրույցների սենյակը, կապի եւ հանգստի գոտիները։
Ինքնաթիռն ունի չորս շարժիչ, կարող է վերալիցքավորվել օդում եւ թռիչքի մեջ գտնվել մի քանի օր (առանց վերալիցքավորման՝ 12 ժամ)։ BI-ի տվյալներով՝ E-4B-ի մեկ ժամ թռիչքը մոտ 160 հազար դոլար արժե։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուս է ժամանել Air Force One ինքնաթիռով հուլիսի 10-ի երեկոյան։ Դրանից առաջ նա այցելել էր Մեծ Բրիտանիա, որտեղ հանդիպել է Չառլզ III-ի հետ։ ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում, որը տեւելու է մինչեւ հուլիսի 12-ը, սպասվում է, որ Բայդենը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...