Մեծ Բրիտանիան, ի տարբերություն ԱՄՆ-ի, դեմ է Ուկրաինային կասետային զենքեր տրամադրելուն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հասկանալ է տվել, որ Մեծ Բրիտանիան «հավանություն չի տալիս» կասետային զինամթերքների օգտագործմանն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է այդ ռումբերն ուղարկել Ուկրաինա, տեղեկացրել է PA Media-ն։
Սունակը շաբաթ օրն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան 123 երկրներից մեկն է, որը ստորագրել է դրանց օգտագործումն արգելող կոնվենցիան։
Սունակն ասել է, որ Մեծ Բրիտանիան դրա փոխարեն Կիեւին տրամադրում է տանկեր եւ հեռահար գործողության զենք։
«Մեծ Բրիտանիան ստորագրել է կասետային զինամթերքների արտադրությունը կամ օգտագործումն արգելող կոնվենցիան»,- ասել է նա լրագրողներին։
«Մենք կշարունակենք մեր ավանդը ներդնել Ուկրաինայի աջակցության գործում, բայց մենք արդեն արել ենք դա՝ ծանր մարտական տեխնիկա եւ հեռահար գործողության զենք տրամադրելով եւ, հույս ունեմ, բոլոր երկրները կկարողանան շարունակել աջակցել Ուկրաինային»,- ավելացրել է Բրիտանիայի վարչապետը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...